Մեր մասին

 

     «Բելենս Շիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին և իր գործությունությունն սկսել է Ալավերդի քաղաքում: Կարճ ժամանակահատվածում հասնելով հաջողությունների ընկերության հիմնադիրների կողմից որոշում է ընդունվել ընդլայնել ընկերության գործունեության շրջանակները՝ հիմնելով գրասենյակ Երևան քաղաքում:

 

     Ընկերության առաքելությունը՝ բարձրորակ գործարար ծառայությունների մատուցումն է հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտում:

 

     Զարգացող շուկայական տնտեսություն ունեցող երկրներում տնտեսության զարգացմանը զուգընթաց անընդհատ բարեփոխումների են ենթարկվում հարկային և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրությունն, ինչն իր ազդեցությունն է ունենում բիզնեսի արդյունավետ կառավարման գործում` թե մասնագետների պարբերաբար որակավորման և թե օրենսդրական նորությունների տիրապետման ու ճիշտ կիրառման հետ կապված:

 

     Ընկերության աշխատակազմը համալրված է բանիմաց և արհեստավարժ մասնագետներով, որոնք առաջնորդվում են ընկերության որդեգրած սկզբունքներով՝ վստահելի որակ, առևտրային տեղեկատվության կոնֆիդենցիալություն և աշխատանքի արդյունքների ապահովություն:

 

     Համագործակցությունը մեզ հետ հնարավորություն կստեղծի Ձեզ ստանալ մասնագիտական խորհրդատվությունների և հարկային ու հաշվապահական հաշվառման ծառայությունների ամբողջական փաթեթ:

 

Որակյալ հաշվապահությունը բիզնեսի
զարգացման գրավականն է: