Հարգելի գործարարներ և հաշվապահներ

02-05-2017

Բելենս Շիթ հաշվապահական ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում այսուհետ, պարբերաբեր կթարմացվեն հարկային և հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերն, ինչպես նաև հարկային մարմնի կողմից հրապարակվող ծանուցումներն ու իրազեկումները, որոնք հնարավորինս կհեշտացնեն գործարարների և հաշվապահների աշխատանքը: Մեր կայքի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ բաժնում արդեն իսկ տեղադրվել են 2013-2016թթ. Պաշտոնական պարզաբանումները, 2017թ. թվով 4 ծանուցումներ և լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկը:     ...

Կարդալ ավելին

Հաշվապահական հաշվառման ծառայություններ մատչելի գներով

03-02-2016

    Իրավաբանական անձանց հաշվապահական հաշվառման վարում սկսած 15000 դրամից (ներառյալ ԱԱՀ), Անհատ ձեռնարկատերերի հարկային հաշվառման վարում սկսած 6000 դրամից (ներառյալ ԱԱՀ): Մանրամասների համար կարող եք զանգահարել կամ այցելել մեր գրասենյակ:

Կարդալ ավելին

2015-2016թթ. հարկային ստուգումների պլան

05-06-2015

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2015-2016թթ. հարկային մարմնի կողմից իրականացվելիք ստուգումների ծրագիրը:

Կարդալ ավելին

Նոր ծառայություններ Ալավերդու գրասենյակում

12-02-2015

«Բելենս Շիթ» ՍՊ ընկերության Ալավերդու գրասենյակում այսուհետ նաև կմատուցվեն հետևյալ ծառայությունները. 1. Կնիքների, ստորագրությունների և լոգոների պատրաստում, 2. Տպագրական ծառայությունների մատուցում, 3. Ֆեյսբուկյան էջերի ինտերնետային կայքերի պատրաստում և վարում: Հասցեն. ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 25/1, Հեռախոս +(374) 253 2 22 00, +(374) 55 61 01 09 ...

Կարդալ ավելին

Ընտանեկան ձեռնաարկատիրության սուբյեկտի կողմից ներկայացվող հաշվետվություններ

27-01-2015

Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.10-րդ հոդվածի 2-րդ մասի ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում` 1) հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառության վերաբերյալ. 2) անձնավորված հաշվետվություն` Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամների եկամուտների և դրանց մասով վճարված եկամտային հարկի վերաբերյալ:...

Կարդալ ավելին

Թափուր աշխատատեղ

14-11-2014

Բելենս Շիթ  ընկերությանն անհրաժեշտ է ուսումնական կենտրոնի տնօրեն ! Պայմաններին ծանոթանալու համար անցեք հղումով. http://hashvapah.com/index.php?m=pages&p=32  

Կարդալ ավելին

Նոր ձևաթղթեր

26-09-2014

«Մասնագիտական նյութեր» բաժնի «Նոր ձևաթղթեր» դարանում տեղադրվել է «Առևտարական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ» տեղեկանքի և «Ընտանեկան ձեռնարկության սուբյեկտ համարվելու վերաբերյալ» հայտարարության ձևերը:...

Կարդալ ավելին

Օրենսդրական նորություններ

23-09-2014

«Մասնագիտական նյութեր» բաժնում տեղադրվել են 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունները` http://hashvapah.com/index.php?m=proMaterials&p=41  

Կարդալ ավելին

Հարգելի գործարարներ և հաշվապահներ

23-09-2014

Բարի գալուստ «Բելենս Շիթ» ՍՊԸ պաշտոնական կայք: Մեր կայքը ոչ միայն գովազդելու է մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, այլ նաև «Մասնագիտական նյութեր» բաժնում տեղադրելու է բոլոր օրենսդրական նորությունները: Կայքում առկա «Հարկային օրացույց», «Վարկային հաշվիչ», «Աշխատավարձի հաշվիչ» գործիքները հնարավորինս կդյուրինացնեն Ձեր աշխատանքը:  Ձեր աշխատանքի ընթացքում անհրաժեշտ բոլոր իրավական ակտերը մենք կտեղադրենք մեր կայքում, Ձեր ցանկությամբ: Գրեք մեր էլեկտրոնային հասցեին` info@hashvapah.com:  ...

Կարդալ ավելին