
«Բելենս Շիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին և իր գործունեությունն սկսել է Ալավերդի քաղաքում: Կարճ ժամանակահատվածում հասնելով հաջողությունների՝ ընկերության հիմնադիրների կողմից որոշում է կայացվել ընդլայնել ընկերության գործունեության շրջանակները, հիմնելով գրասենյակ Երևան քաղաքում:
Ընկերության առաքելությունը բարձրորակ գործարար ծառայությունների մատուցումն է հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտում:
Համագործակցությունը մեզ հետ հնարավորություն կտա Ձեզ ստանալ մասնագիտական խորհրդատվությունների և հարկային ու հաշվապահական հաշվառման ծառայությունների ամբողջական փաթեթ:
Մենք առաջարկում ենք՝
Հաշվապահական հաշվառում և խորհրդատվություն
Հաշվապահական հաշվառումը դա բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունն է, ինչն արտացոլված է կազմակերպության ֆինանսական և հարկային հաշվետվություններում: Գրագետ հաշվապահություն ունենալը, բիզնեսին հնարավորություն է ընձեռնում գնահատել իր ծախսերն ու եկամուտները, օպտիմալացնել և կառավարելի դարձնել դրանք, ինչն էլ իր դրական ազդեցությունն է ունենում բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման, բիզնեսի հետագա զարգացման ու ռազմավարական պլանավորման համար:
Հաշվապահական հաշվառման աութսորսինգը դիտվում է որպես հաշվապահական հաշվառման ծախսերը և ֆինանսական ռիսկերը նվազեցնելու միջոց: Հաշվապահության աութսորսինգի անցումը բիզնեսին ազատում է ոչ միայն հաշվապահական թիմ ունենալու, աշխատավարձ և դրանից բխող հարկային պարտավորություններ կատարելու. հաշվապահական ծրագրեր ձեռք բերելու և վերահսկողություն իրականացնելու պարտավորություններից, այլ նաև հնարավություն է ընձեռնում գործարարին իր ողջ ժամանակն ու ռեսուրսներն ուղղել բացառապես բիզնեսի կառավարման այլ գործընթացներին:
Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է՝
• Սկզբնական հաշվառման փաստաթղթերի հաշվառումից մինչև ֆինանսական հաշվետվությունների կազմում
• Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
• Հարկային և պետական այլ մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունների կազմում
• Հաշվապահական հաշվառման ներդրում և վերականգնում
• Հարկային մարմնի կողմից անցկացվող ստուգումներին մասնակցություն
• Գործող հաշվապահական հաշվառման ավտոմատացում
Հարկային հաշվառում և խորհրդատվություն
Հարկային հաշվառումը տնտեսավարողի կողմից գործող հարկային օրենսդրության դրույթներին համապատասխան ընկերության փաստաթղթավորման վարումն է, ինչը ներառում է նաև հարկային հաշվարկների, հայտարարագրերի կազմումը:
Պարբերաբար փոփոխվող հարկային օրենսդրությունը հաճախ առաջացնում է իրավական կարգավորումների մեկնաբանման և պրակտիկ կիրառման դժվարություններ, որոնք անմիջականորեն անդրադառնում են հարկային հաշվառումից բխող հարկային հետևանքների վրա:
Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է՝
- Հարկային օրենսդրության, հարկերի հաշվառման և օպտիմալացման մեթոդների, վճարման ժամկետների և հարկային ռիսկերի գնահատում, կառավարում ու խորհրդատվություն
- Հարկային հաշվետվությունների կազմում
- Հարկային օրենսդրության համապատասխան հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների հաշվարկում, պլանավորում և հաշվառում
- Առանձին գործարքների (պայմանագրերի) հարկային հետևանքների գնահատում և խորհրդատվություն
Ներքին աուդիտ
Մրցունակ բիզնես վարելու հիմնական նախապայմաններից մեկը, դա առկա ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործումն է: Այս տեսանկյունից, ամենակարևոր խնդիրներից է խուսափել լրացուցիչ հարկային հետևանքներից:
Շատ դեպքերում նմանօրինակ ծառայություններից օգտվում են հարկային մարմնի կողմից նախատեսվող ստուգումներից առաջ, սակայն այս գործիքակազմի կիրառումը բիզնեսին հնարավորություն է ընձեռնում նվազեցնել ռիսկերը, արձանագրել բաց թողնված եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև խուսափել լրացուցիչ հարկային հետևանքներից:
Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունը առաջարկում է՝
• Հարկային և ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրում, սխալների և բացթողումների վերհանում, շտկում և ճշգրտված հաշվետվությունների կազմում
• Բաց թողնված եկամուտների և ծախսերի արձանագրում, դրանց օպտիմալացմանն ուղղված խորհրդատվություն
• Հարկային և հաշվապահական հաշվառման ռիսկերի նվազեցման խորհրդատվություն
Կադրային գործավարություն
Կադրային գործավարությունը, բացի օրենսդրական պահանջ լինելուց, ապահովում է գործատուի և աշխատողների միջև հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման մասին պայմանավորվածությունների փաստագրումն, ինչն իր հերթին հանդիսանում է աշխատակազմի կառավարման կարևոր գործիքներից մեկը:
Գրագետ կադրային գործավարությունը հնարավորություն է ընձեռնում խուսափել իրավական հետևանքներից, ինչպես նաև պատրաստ լինել աշխատանքային օրենսդրության նորմերի շրջանակներում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումներին:
Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է՝
- Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, աշխատանքային և ծառայությունների վճարովի մատուցման (քաղիրավական) պայմանագրերի ու համաձայնագրերի կազմում
- Աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերի, արձակուրդայինների ու անաշխատունակության նպաստների հաշվարկ, հաշվառում և խորհրդատվություն
- Ներքին կարգապահական կանոնների և աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի կազմում
Հաշվապահական այլ ծառայություններ
Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է հավելյալ ծառայությունների փաթեթ , որոնք մատուցվում են ինչպես առանձին այնպես էլ մեկ ամբողջական փաթեթով:
Բիզնեսի պետական գրանցում, իրավական տեսակի ընտրության խորհրդատվություն
Իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման աշխատանքներին օժանդակում
Իրավաբանական անձանց կանոնադրության փոփոխությունների և դրանց պետական գրանցման ապահովում
Կնիքների, դրոշմակնիքների պատվիրման աշխատանքներին օժանդակում
Հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման և սպասարկման աշխատանքներին օժանդակում
Վերը նշված ծառայությունները մատուցվում են ինչպես առանձին այնպես էլ մեկ ամբողջական փաթեթով