
Կառավարությունն ընդունել է նոր նախագիծ։
Նախագծով նախատեսվում է, որ որոշ ապրանքների մատակարարման կամ տեղափոխման գործարքներում հարկ վճարողները պետք է հաշվարկային փաստաթղթերում և բեռնագրերում նշեն տվյալ ապրանքի Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) չորսանիշ ծածկագիրը։ Միևնույն ժամանակ, փաստաթղթերում անհրաժեշտ է նշել նաև ապրանքի ճշգրիտ անվանումը։ Այս ծածկագրի կիրառումը հիմնվում է ԵԱՏՄ միասնական ապրանքային անվանացանկի վրա։
ԱՏԳ ԱԱ ծածկագրերի օգտագործումը պարտադիր կլինի հետևյալ ժամկետներից՝
2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երբ խոսքը գնում է երրորդ երկրներից կամ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող, ինչպես նաև դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների (օրինակ՝ ծխախոտ, ալկոհոլ) մատակարարման և տեղափոխման մասին։
2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ Հայաստանում արտադրված ապրանքների մատակարարման և տեղափոխման համար՝ բացառությամբ հատուկ կարգավորվող ապրանքների։
2026 թվականի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր դեպքերում։
Բացի այդ, նախագիծը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին կամավոր կերպով սկսել ԱՏԳ ԱԱ ծածկագրերի կիրառումը արդեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հիմքը տես օրակարգի 14-րդ հարցը՝