Հարկային օրենսգրքի նորություն՝ ֆինանսական և կրիպտո ակտիվների ոլորտում։

2025 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ Հարկային օրենսգիրքը սահմանում է, որ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ են համարվում նաև
ֆինանսական ակտիվների և կրիպտոակտիվների օտարումը,
ինչպես նաև «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը։

ՀՀ հարկային օրենսգիրքը փոփոխվել է՝ կրիպտոակտիվները որպես առանձին ակտիվային դաս ճանաչելու և կարգավորելու համար։ Սահմանվել է «կրիպտոակտիվ» հասկացությունը, դրանց ձեռքբերման և օտարման արժեքի հաշվարկման կարգը, թույլատրվել է օտարման գործարքների փաստաթղթավորումը այլ փաստաթղթերով, նախատեսվել է դրանցից ստացվող եկամուտների հարկումը (էությամբ եզակի և ոչ փոխարինելի կրիպտոակտիվների դեպքում՝ առավել ցածր՝ 1% դրույքաչափով) և ընդլայնվել է հարկման բազան՝ ներառելով կրիպտոակտիվներով ծառայությունները։

Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.arlis.am/hy/acts/208560