Աջակցություն և հարկային նոր  արտոնություններ ՏՏ ոլորտին

Նոր օրինագիծ աջակցություն և հարկային նոր արտոնություններ ՏՏ ոլորտին

Օրինագծերի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիական և գիտահետազոտական ոլորտներում պետական աջակցության մեխանիզմների և հարկային արտոնությունների համակարգի վերանայումն է՝ ապահովելու նպատակով նշված ոլորտներում արագ զարգացում:

Առաջարկվում է նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը 2.5 անգամ՝ 5%-ից դարձնելով 2%, ինչպես նաև հնարավորություն տալ մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200%-ի չափով հավելյալ նվազեցնել համախառն եկամուտը շահութահարկի հաշվարկման նպատակով, բայց ոչ ավելի, քան հարկման բազայի 50%-ը:

Նաեւ առաջարկվում է վերանայել այն կանոնները, որոնք վերաբերում են հարկային տարվա ընթացքում մինչև 30 աշխատողի միջին ցուցակային թվով տնտեսավարող սուբյեկտների կողմից ստացված նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կարգին՝ հաստատելով, որ այդ միջոցները եկամուտ կհամարվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որտեղ ստացվել են, այլ այն տարին, երբ դրանք կամ դրանցով ձեռք բերված ակտիվները ճանաչվեն որպես ծախս կամ կորուստ:

Մյուս կողմից, առաջարկվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի մասով եկամտային հարկի դրույքաչափի 50%-ով նվազեցում՝ 20%-ից դառնալով 10%, ինչպես նաև նախատեսվում է հնարավորություն՝ մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի 200%-ի չափով համախառն եկամուտը շահութահարկով հարկման համար լրացուցիչ նվազեցնելու՝ ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50%-ը:

Բյուջետային աջակցության մասով նախագծերում առաջարկվում է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել պետական աջակցություն, այդ թվում՝ վարձու աշխատող աշխատունակ միգրանտների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով վճարվող եկամտային հարկի 50%-ի չափով, նոր աշխատողների համար՝ 100%-ի, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը, իսկ 31 և ավել աշխատող ունենալու դեպքում՝ 50%-ի չափով, ինչպես նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերի փոխհատուցում, ինչի շրջանակում մինչև 30 աշխատող ունեցող սուբյեկտների դեպքում կնշանակվի 50% աջակցություն, իսկ ավելի քան 30 աշխատող ունեցող կազմակերպությունների դեպքում՝ 25% աջակցություն:

Աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում: