Բելենս Շիթ Հաշվապահական ընկերություն

Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2008 թվականին Ալավերդի քաղաքում: Կարճ ժամանակահատվածում հասնելով հաջողությունների որոշում է կայացվել ընդլայնել ընկերության գործունեության շրջանակները, հիմնելով գրասենյակ Երևան քաղաքում:

Ընկերության առաքելությունը բարձրորակ գործարար ծառայությունների մատուցումն է հարկային և հաշվապահական հաշվառման ոլորտում:

Համագործակցությունը մեզ հետ հնարավորություն կտա Ձեզ ստանալ մասնագիտական խորհրդատվությունների և հարկային ու հաշվապահական հաշվառման ծառայությունների ամբողջական փաթեթ:

image 526

Հաշվապահական ծառայություններ

Մենք առաջարկում ենք՝

Հաշվապահական հաշվառում և խորհրդատվություն

Հարկային հաշվառում և խորհրդատվություն

Ներքին աուդիտ

Կադրային գործավարություն

Այլ ծառայություններ

Հաշվապահական հաշվառումը դա բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունն է, ինչն արտացոլված է կազմակերպության ֆինանսական և հարկային հաշվետվություններում: Գրագետ հաշվապահություն ունենալը, բիզնեսին հնարավորություն է ընձեռնում գնահատել իր ծախսերն ու եկամուտները, օպտիմալացնել և կառավարելի դարձնել դրանք, ինչն էլ իր դրական ազդեցությունն է ունենում բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման, բիզնեսի հետագա զարգացման ու ռազմավարական պլանավորման համար:

Հաշվապահական հաշվառման աութսորսինգը դիտվում է որպես հաշվապահական հաշվառման ծախսերը և ֆինանսական ռիսկերը նվազեցնելու միջոց: Հաշվապահության աութսորսինգի անցումը բիզնեսին ազատում է ոչ միայն հաշվապահական թիմ ունենալու, աշխատավարձ և դրանից բխող հարկային պարտավորություններ կատարելու. հաշվապահական ծրագրեր ձեռք բերելու և վերահսկողություն իրականացնելու պարտավորություններից, այլ նաև հնարավություն է ընձեռնում գործարարին իր ողջ ժամանակն ու ռեսուրսներն ուղղել բացառապես բիզնեսի կառավարման այլ գործընթացներին:

Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է՝

• Սկզբնական հաշվառման փաստաթղթերի հաշվառումից մինչև ֆինանսական հաշվետվությունների կազմում
• Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
• Հարկային և պետական այլ մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունների կազմում
• Հաշվապահական հաշվառման ներդրում և վերականգնում
• Հարկային մարմնի կողմից անցկացվող ստուգումներին    մասնակցություն
• Գործող հաշվապահական հաշվառման ավտոմատացում

Հարկային հաշվառումը տնտեսավարողի կողմից գործող հարկային օրենսդրության դրույթներին համապատասխան ընկերության փաստաթղթավորման վարումն է, ինչը ներառում է նաև հարկային հաշվարկների, հայտարարագրերի կազմումը:
Պարբերաբար փոփոխվող հարկային օրենսդրությունը հաճախ առաջացնում է իրավական կարգավորումների մեկնաբանման և պրակտիկ կիրառման դժվարություններ, որոնք անմիջականորեն անդրադառնում են հարկային հաշվառումից բխող հարկային հետևանքների վրա:

Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է՝

  • Հարկային օրենսդրության, հարկերի հաշվառման և օպտիմալացման մեթոդների, վճարման ժամկետների և հարկային ռիսկերի գնահատում, կառավարում ու խորհրդատվություն
  • Հարկային հաշվետվությունների կազմում
  • Հարկային օրենսդրության համապատասխան հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների հաշվարկում, պլանավորում և հաշվառում
  • Առանձին գործարքների (պայմանագրերի) հարկային հետևանքների գնահատում և խորհրդատվություն

Մրցունակ բիզնես վարելու հիմնական նախապայմաններից մեկը, դա առկա ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործումն է: Այս տեսանկյունից, ամենակարևոր խնդիրներից է խուսափել լրացուցիչ հարկային հետևանքներից:
Շատ դեպքերում նմանօրինակ ծառայություններից օգտվում են հարկային մարմնի կողմից նախատեսվող ստուգումներից առաջ, սակայն այս գործիքակազմի կիրառումը բիզնեսին հնարավորություն է ընձեռնում նվազեցնել ռիսկերը, արձանագրել բաց թողնված եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև խուսափել լրացուցիչ հարկային հետևանքներից:

Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունը առաջարկում է՝

• Հարկային և ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրում, սխալների և բացթողումների վերհանում, շտկում և ճշգրտված հաշվետվությունների կազմում
• Բաց թողնված եկամուտների և ծախսերի արձանագրում, դրանց օպտիմալացմանն ուղղված խորհրդատվություն
• Հարկային և հաշվապահական հաշվառման ռիսկերի նվազեցման խորհրդատվություն

Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է հավելյալ ծառայությունների փաթեթ , որոնք մատուցվում են ինչպես առանձին այնպես էլ մեկ ամբողջական փաթեթով:

  • Բիզնեսի պետական գրանցում, իրավական տեսակի ընտրության խորհրդատվություն
  • Իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման աշխատանքներին օժանդակում
  • Իրավաբանական անձանց կանոնադրության փոփոխությունների և դրանց պետական գրանցման ապահովում
  • Կնիքների, դրոշմակնիքների պատվիրման աշխատանքներին օժանդակում
  • Հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման և սպասարկման աշխատանքներին օժանդակումՎերը նշված ծառայությունները մատուցվում են ինչպես առանձին այնպես էլ մեկ ամբողջական փաթեթով