
Հայտարարագրման Ժամկետը Երկարաձգվեց․ Ֆիզիկական Անձիք Կունենան Ժամանակ Մինչև Նոյեմբերի 1-ը
Այսօր՝ ապրիլի 21-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը։
Մասնավորապես, այս տարի հայտարարագիր ներկայացնողները մայիսի 1-ի փոխարեն կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը, հաջորդ տարի հայտարարագիր ներկայացնողները կարող են ներկայացնել մարտի 2-ից նոյեմբերի 1-ը, հետագա տարիների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը։
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ բլոգում։