Պետք է արդյոք անհատ ձեռնարկատերը վարի հաշվապահություն

Այսօր Հայաստանում շատերը որոշում են գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)՝ սկսելու փոքր բիզնես կամ մատուցելու մասնագիտական ծառայություններ։ Բայց շատ հաճախ առաջանում է հարց՝ պետք է արդյո՞ք ԱՁ-ն վարի հաշվապահություն, թե բավական է միայն հարկ վճարել։ Այս բլոգում կվերլուծենք, թե ինչու է հաշվապահական հաշվառումը ԱՁ-ի համար կարևոր, եթե ունեք փոքր շրջանառություն։

Հաշվապահություն ԱՁ-ի համար

ԱՁ հաշվապահությունը ներառում է հետևյալը․

  • Մուտքեր և ելքեր գրանցել

  • Հարկային հաշվետվություններ ներկայացնել

  • Սոց. վճարներ հաշվարկել

  • Ճշգրիտ գրանցել ծախսերն ու եկամուտները

  • Կանոնավոր կերպով պահպանել փաստաթղթերը

Այս գործողությունները օգնում են խուսափել ֆինանսական խառնաշփոթից և հարկային տուգանքներից, որոնք կարող են առաջանալ սխալ կամ ուշ հաշվետվությունների դեպքում։

ԱՁ-ների համար հաշվապահության վարումը պարտադի՞ր է

ՀՀ օրենքով՝ ԱՁ-ն պարտավոր է վարել հաշվապահություն, նույնիսկ եթե չունի աշխատողներ։
Դուք պետք է ներկայացնեք՝

  • Շրջանառության հարկի կամ եկամտային հարկի հաշվետվություններ

  • Սոցիալական վճարների հաշվետվություններ (եթե ունեք աշխատողներ)

  • Տարեկան հաշվետվություն՝ մինչև ապրիլի 20-ը

Այսինքն՝ հաշվապահական հաշվառումը ԱՁ-ի համար պարտադիր է, պարզապես այն ավելի պարզեցված է՝ համեմատած ՍՊԸ-ների հետ։

Ի՞նչ խնդիրներ են առաջանում, երբ ԱՁ-ն չունի հաշվապահ

Անհաշվարկ սխալներից ու թերի հաշվետվություններից կարող են հետևել․

  • Տուգանքներ և տույժեր ՊԵԿ-ից

  • Վարկային խնդիրներ բանկում

  • Հարկային ստուգումներ

  • Հնարավոր՝ հաշվարկային սխալներ և եկամտի կորուստ

Դրա համար շատ ԱՁ-ներ նախընտրում են օգտվել հաշվապահական ծառայություններից անհատ ձեռնարկատերերի համար, նույնիսկ եթե ամսական շրջանառությունը փոքր է։

Հաշվապահ ունենալու օգուտները ԱՁ-ի համար

  1. Աշխատում եք հանգիստ՝ առանց վախենալու տուգանքներից

  2.  Ճշգրիտ հաշվարկներ, ամեն ինչ օրենքով

  3. Վճարումներ ճիշտ ժամանակին

  4. Հարկային օպտիմալացում՝ ավելի քիչ հարկ վճարելու օրինական եղանակներ

  5. Իրավական աջակցություն հարկային հարցերում

Ի՞նչ անել՝ վարել հաշվապահությունն ինքներդ, թե՞ պատվիրել մասնագետից

Եթե դուք մասնագիտանում եք ֆինանսների կամ հաշվապահության մեջ, կարող եք փորձել ինքնուրույն վարել։ Բայց եթե չեք վստահ ձեր հաշվարկներին կամ չունեք ժամանակ՝ ավելի լավ է դիմել հաշվապահական ընկերությանը կամ մասնավոր հաշվապահի։

Եթե ԱՁ եք և զբաղվում եք որևէ տնտեսական գործունեությամբ, պետք է վարել հաշվապահություն։ Դա ոչ միայն օրենքի պահանջ է, այլև միջոց է՝ խուսափելու ավելորդ գլխացավանքից։ Ի վերջո, ճշգրիտ և կանոնավոր հաշվապահությունը ձեր բիզնեսի հաջողության հիմքն է։