
Եթե դուք բիզնես եք ղեկավարում, ապա գիտեք՝ որքան կարեւոր է ունենալ ճիշտ հաշվապահական աջակցություն։ Լավ հաշվապահական ընկերությունը կարող է ոչ միայն գումար խնայել ձեզ համար, այլեւ կանխել տուգանքներ, սխալներ ու ֆինանսական խնդիրներ։ Այս հոդվածում կներկայացնենք՝ ինչպես ընտրել հաշվապահական ընկերություն՝ քայլ առ քայլ։
Ստուգեք փորձը և մասնագիտացումը
Որքան երկար է ընկերությունը գործում շուկայում եւ որքան մեծ է ոլորտների ցանկը, որոնցում ունի փորձ, այնքան վստահ կարող եք լինել որակյալ աշխատանքի վրա։
Բացի այդ, համոզվեք, որ ունեն փորձ այն ոլորտում, որտեղ գործում եք դուք։ Օրինակ՝ շինարարություն, ՏՏ, առեւտուր և այլն։
Հարցրեք նրանց առաջարկած հաշվապահական ծառայությունների ցանկը
Լավ է ունենալ գործընկեր, ով առաջարկում է բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ տեղում․ հաշվետվություններ, աշխատավարձերի հաշվարկ, խորհրդատվություն, հարկային պլանավորում։
Ճշտեք տեխնոլոգիական կարողությունները
Այսօր հաշվապահական ընկերությունները պետք է օգտագործեն ժամանակակից ծրագրեր եւ էլեկտրոնային գործիքներ։ Օրինակ՝ HԾ, 1C, QuickBooks, Xero։
Պարզեք թափանցիկությունը և գները
Լավ ընկերությունները տրամադրում են հստակ պայմանագիր՝ ծառայությունների սահմանման եւ գների մասին։ Զգուշացեք թաքնված վճարներից։
Հարցրեք տվյալների գաղտնիության և անվտանգության մասին
Ձեր ֆինանսական տվյալները պետք է պահպանվեն ապահով և գաղտնի։
Գնահատեք արձագանքման արագությունն ու աջակցությունը
Լավ հաշվապահական ընկերությունները հասանելի են և արագ արձագանքում են ձեր հարցերին։
Ուսումնասիրեք ակնարկները և կարծիքները
Ստուգեք ընկերության մասին առցանց ակնարկները՝ Google-ում, սոցիալական ցանցերում։ Հնարավորության դեպքում կապ հաստատեք նրանց հաճախորդներից մեկի հետ։
Ճիշտ հաշվապահական ընկերություն ընտրելը մեծապես կազդի ձեր բիզնեսի հաջողության վրա։ Մեզ մոտ կգտնեք փորձառու թիմ, լայնածավալ հաշվապահական ծառայություններ, արդիական ծրագրեր և անհատական մոտեցում։
Դիմեք մեզ հիմա՝ անվճար խորհրդատվություն ստանալու համար։