Բելենս Շիթ․ ամփոփում ենք 2025 թվականը

Frame 29 12025 թվականը «Բելենս Շիթ» ընկերության համար նշանավորվեց որպես զարգացման, առաջընթացի և նշանակալի հաջողությունների տարի։ Արդեն շուրջ 17 տարի շուկայում կայուն գործունեություն ծավալող մեր թիմը շարունակեց հետևողականորեն ամրապնդել իր դիրքերը՝ ընդլայնելով գործընկերային ցանցը և խորացնելով գործարար համագործակցությունները։photo 2026 01 06 11 28 31

Տարվա ընթացքում մենք ակտիվ մասնակցություն ունեցանք ոլորտային կարևոր միջոցառումներին։ Մասնավորապես, մասնակցեցինք Reinvent by Renderforest միջոցառմանը, որի շրջանակում ներկայացրինք մեր մասնագիտական փորձը, ձեռքբերումներն ու հաջողված մոտեցումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով «Բելենս Շիթ» ընկերության վստահելիությունն ու հեղինակությունը շուկայում։ Բացի այդ, «Բելենս Շիթ»-ը հանդիսացավ Made All Business Trends Summit-ի գլխավոր հովանավոր, ինչի արդյունքում ձևավորվեցին նոր, արժեքավոր համագործակցություններ տարբեր ոլորտների ընկերությունների հետ։

2025 թվականին ընկերությունը միացավ նաև BSCOSMO միջազգային բիզնես ակումբին և REXUS CLUB-ին։ Այս քայլը մեզ հնարավորություն տվեց ներգրավվել միջազգային և տեղական բիզնես համայնքներում, շփվել ոլորտի առաջատար ղեկավարների հետ, մասնակցել իրական բիզնես մարտահրավերների քննարկումներին և ձեռք բերել նոր գիտելիքներ՝ հիմնված գործընկերների հաջող փորձի վրա։photo 2026 01 06 11 28 17

Ընդհանուր առմամբ, 2025 թվականը «Բելենս Շիթ» ընկերության համար դարձավ նոր հեռանկարների բացման, կարևոր ձեռքբերումների և վստահելի ու արդյունավետ գործընկերությունների ձևավորման տարի։ Այս արդյունքները հնարավոր դարձան մեր գործընկերների և հաճախորդների վստահության ու աջակցության շնորհիվ, ինչը մենք բարձր ենք գնահատում։

photo 2026 01 06 11 28 23Մենք վստահ նայում ենք առաջ՝ պատրաստ շարունակել զարգացումը, բացահայտել նոր հնարավորություններ և կառուցել երկարաժամկետ, հուսալի և փոխշահավետ համագործակցություններ։

«Բելենս Շիթ» ընկերության ողջ թիմը սրտանց շնորհավորում է Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Թող 2026 թվականը լինի նոր հնարավորությունների, կայուն հաջողությունների և արդյունավետ համագործակցությունների տարի։ Թող յուրաքանչյուր տուն լցվի սիրով ու ջերմությամբ, իսկ մեր ժողովրդի համար գալիք տարին լինի խաղաղության և բարօրության տարի։

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։