
Նորություններ
Համաձայն նախագծի՝ 2025թ հուլիսի 1-ից հատուկ հարկման համակարգերում չեն կարող գործել ներքո թվարկված գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
1․ «F (ԷՖ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ՝
«41. Շենքերի շինարարություն»,
«42. Քաղաքացիական շինարարություն»,
«43. Մասնագիտացված շինարարական գործունեություն»
2․ «L (ԷԼ) ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ 68.3 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՈՎ
3․ «M (ԷՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ՝
«69. Իրավաբանական և հաշվապահական գործունեություն»,
«70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ»,
«71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ»,
«73. Գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն»,
«74. Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն»,
4․ N (ԷՆ) «ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ և ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ՝
«78.2 Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն»,
«78.3 Աշխատուժով ապահովման այլ գործունեություն»
5․ «Q (ՔՅՈՒ) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ և ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԲԱԺՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ՝ «86. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ.
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՝ https://e-gov.am/sessions/