
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնեն Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ https://self-portal.taxservice.am/
Համակարգը գործում է ինչպես վեբ, այնպես էլ Self Portal բջջային հավելվածի տարբերակներով։
Հայտարարագիր լրացնելու մանրամասները կարող եք տեսնել լուսանկարներում
ՊԵԿ-ի տեսանյութը-https://www.facebook.com/share/v/15s9yz6koZ/?mibextid=wwXIfr
Եթե հանդիսանում եք ՀՀ քաղաքացի ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
ՔԱՅԼ 1. ՈՒնենալ նույնականացման քարտ (ID Card): o Եթե դեռ չունեք նույնականացման քարտ, կարող եք այն ստանալ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակներում:
ՔԱՅԼ 2. Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը և անցնել անձի նույնականացում՝ ընտրելով հետևյալ 2 տարբերակներից որևէ մեկը. ա) Բջջային հեռախոսի միջոցով (mID): o Նույնականացման քարտով այցելեք Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, SIM քարտը փոխարինելու և mID ծառայությունը ակտիվացնելու համար: o Ակտիվացրեք էլեկտրոնային ստորագրությունը՝ օպերատորի աջակցությամբ կամ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով, կամ այցելելով ekeng.am կայք:
բ) Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID): o Այս տարբերակով ակտիվացումը հնարավոր է միայն էլեկրոնային կրիչ (չիպ) պարունակող նույնականացման քարտերով (ID Card)՝ տրամադրված մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը՝ PIN և PUK ծածկագրերով (ծածկագրերի առկայությունը պարտադիր է)։ Ակտիվացման համար անհրաժեշտ է քարտ կարդացող սարք (կարող եք ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից ekeng.am): o Ակտիվացրեք քարտը և ստացեք էլեկտրոնային ստորագրություն՝ այցելելով ekeng.am:
ՔԱՅԼ 3. Հաշվառվել հարկային մարմնում և ստանալ ՀՎՀՀ։ ՀՎՀՀ կարելի է ստանալ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում, այցելելով հղում:
ՔԱՅԼ 4. Ներկայացնել տարեկան հայտարարագիրը self-portal.taxservice.am կայքի միջոցով։ Համակարգը հասանելի է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Այն կարելի է ներբեռնել Apple App Store-ից և Google Play Store-ից՝ որոնման դաշտում գրելով Self Portal:ՔԱՅԼ 5. Վճարել հարկերը և ստանալ սոցիալական ծախսերի մասով փոխհատուցում (առկայության դեպքում):
Եթե հանդիսանում եք օտարերկրյա քաղաքացի
ՔԱՅԼ 1. Հաշվառվել հարկային մարմնում և ստանալ ՀՎՀՀ։ Օտարերկրյա քաղաքացիները ՀՎՀՀ կարող են ստանալ թղթային տարբերակով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժնից ներկայացնելով դիմում, անձնագրի պատճեն և հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)՝ առկայության դեպքում կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով նշված փաստաթղթերը [email protected] էլ հասցեին։
ՔԱՅԼ 2. ՀՎՀՀ ստանալուց հետո ներկայացնեք դիմում՝ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտք գործելու թույլտվություն ստանալու համար՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով։
ՔԱՅԼ 3. Ստեղծեք Ձեր «Օգտվողի անուն»-ն ու «Գաղտնաբառ»-ը.
ՔԱՅԼ 4. Ներկայացրեք տարեկան հայտարարագիրը self-portal.taxservice.am կայքի միջոցով։